211652_close_icon
views-count28326 դիտում article-date 22:52 10-04-2019

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի տարբեր գրախանութներից «Հայկական թավշյա հեղափոխություն» անվամբ գրքերի գողին, իսկ սովետական հեղափոխության առաջնորդն ասում էր՝ «Գրքի գողը գող չի»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանում տեղի ունեցած գրքերի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երվանդ Քոչարի փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչ, 56-ամյա Կարեն Նավասարդյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Կ. Նավասարդյանը կենտրոն վարչական շրջանում գտնվող տարբեր գրախանութներից մի քանի օրերի ընթացքում գողացել է «Հայկական թավշյա հեղափոխություն» անվամբ գրքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Նավասարդյանը բաց է թողնվել, ոստիկաններն էլ պարզել են, թե որ գրախանութներից են գրքերը գողացվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր