211652_close_icon
views-count17611 դիտում article-date 23:50 10-04-2019

Մոսկվայում սպորտային պարերի մրցաշարում Հայաստանը դարձել է Եվրոպայի 7-ակի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 15-17-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Արտիստիկ պարերի համաշխարհային ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված Արտիստիկ պարերի Եվրոպայի և աշխարհի առաջնություն: Մրցույթին մասնակցեց 32 պետություն. 40 միջազգային մրցավար և 4000 սպորտային պարուհիներ։ Հայաստանը ներկայացրեց Gold stars պարային ստուդիան,որի գեղ. ղեկավարն է Ռուդիկ Ղուկասյանը։ Ստուդիայի տնօրեն Արման Ղուկասյանը,ով նաև հանդիսանում է Արտիստիկ պարերի համաշխարհայն ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստոնում, նույն մրցույթում որպես ժյուրի է եղել։ Երեք օր շարունակ մրցույթին մասնակցել է 11 պարուհի՝ ներկայացնելով 135 պարային բեմադրություն և արժանացել 16 մեծ գավաթների։ Հայ մասնակիցները մրցույթում ճանաչվել են Եվրոպայի 7-֊ակի չեմպիոն և աշխարհի 6-ակի չեմպիոն՝ տարբեր անվանակարգերում: Արման Ղուկասյանի խոսքով՝պայքարը շատ ուժեղ է ընթացել։ 4000 մասնակցից հաղթողներին ընտրելը շատ բարդ է եղել: Պարուհիների թվում են եղել Լիզա Աղաջանյանը, Լիանա Մշեցյանը, Անի Մաճկալյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Առաքելյանը, Անժելա Ղազարյանը, Ռուզաննա Կարապետյանը, Մարիամ Ասոյանը, Ռուբինա Աղեկյանը և այլն: Մրցույթին հաջորդել է Իսրայելում տեղի ունեցած «Ծովային Մարգարիտ» երգի մրցույթի միջազգային մրցաշարը, որտեղ Արման Ղուկասյանը կրկին ժյուրիի կազմում է եղել: Ժյուրիի կազմը նախագահել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոս Կիրկորովը։ Մասնակցել են 4 պետությունից: Արման Ղուկասյանը հրավեր է ստացել հաջորդ տարի կրկին ընդգրկվել ժյուրիի կազմում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր