2851 դիտում
19:41 11-04-2019
Վարչապետի ազգականի նկատմամբ քրգործ է հարուցվել կեղծ դիպլոմ ներկայացնելու մեղադրանքով. Tert.am
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/11/qk/2971408]Tert.am[/url]-ի հետ զրուցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով իր ազգականի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ինչպես հայտարարվել էր, ուղարկվել է Քննչական կոմիտե:
Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/11/qk/2971408]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
9721 դիտում
16:36 02-12-2015
Վանաձորի քաղաքապետի և նրա ազգականի «գզվռտոցն» ավարտվեց ազգականի պարտությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
9106 դիտում
23:32 04-04-2019
Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրգործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից