211652_close_icon
views-count1743 դիտում article-date 14:00 12-04-2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Դինա Թայթուսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 9-ին հանդիպեց Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Նևադա նահանգի կոնգրեսական Դինա Թայթուսին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ lրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը երախտագիտություն հայտնեց Դինա Թայթուսին Հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար` միտված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումները, մասնավորապես` ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության համալիր ծրագրերն ու արձանագրված արդյունքները: Դեսպան Ներսեսյանը և կոգրեսական Դինա Թայթուսն անդրադարձան նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի այլ հարցերի` ընդգծելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի ուրույն դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:

Նմանատիպ նյութեր