211652_close_icon
views-count1342 դիտում article-date 16:48 11-03-2019

Դեսպան Վարուժան Ներսեսյանը և կոնգրեսական Դեյվիդ Փրայսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

Մարտի 7-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կոնգրեսում գործող House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Դեյվիդ Փրայսին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների ու կազմակերպությունների դրական արձագանքները: Վարուժան Ներսեսյանը և Դեյվիդ Փրայսն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ կոնգրեսի դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:

Նմանատիպ նյութեր