3664 դիտում
16:24 12-04-2019
Մայր Աթոռի գանձատունը համալրում ունի. իտալահայ բարերարը նրբագեղ կտավ է նվիրաբերել
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը 18-րդ դարի մի կտավ է նվիրաբերել: «[url=https://armenpress.am/arm/news/971084.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և հավելեց, որ այն ընծայվել է Կաթողիկոսի Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ:
«Վեհափառը Մնդիկյան-Հյուսիսյանին այցելել էր 2018 թվականին և հենց այդ ժամանակ էլ բարերարը Մայր Աթոռին է նվիրել այդ կտավը: Բարերարն արդեն մահացել է: Տիկին Մարին տարբեր եվրոպական նկարիչների ստեղծագործությունների մասնավոր հավաքածու ուներ»,- նշեց Տեր Ասողիկը:
Նկարը Հայաստան է հասել օրեր առաջ, քանի որ տեղափոխումը բավականին երկար է տևել:
Կտավին վրա պատկերված է ազնվական ծագման անանուն երիտասարդ կին: Այն հեղինակել է ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիյերը, ում գործերը ցուցադրվում են Լուվրում, Մետրոպոլիտենում, Պետական Էրմիտաժում և տարբեր երկրների պատկերասրահներում ու թանգարաններում:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
20:36 06-09-2022
Եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, հավանական է, որ 2023-ին վերաբացվի Մայր տաճարը. Մայր Աթոռի լուսարարապետ
Այս բաժնից
541 դիտում
19:40 18-11-2024
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
532 դիտում
19:27 18-11-2024
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը
568 դիտում
19:10 18-11-2024
Հայաստանը ԵԱՀԿ-ում նոր ներկայացուցիչ ունի