«Սպարտակը» իր ֆուտբոլիստին տուգանել է 5 մլն ռուբլով՝ փողոցում ամերիկացու քիթը կոտրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Սպարտակը» խիստ պատիժ է սահմանել իր կիսապաշտպան Այազ Գուլիևի նկատմամբ:
Ֆուտբոլիստը կտուգանվի 5 մլն ռուբլով: Նրա ամսեկան աշխատավարձը կազմում է 6 միլիոն:
Բացի այդ, Գուլիևին տեղափոխել են երկրորդ թիմ, ընդ որում, նա երիտասարդական թիմի կազմում չի խաղալու, այլ միայն՝ մարզվելու է:
Նշենք, որ նման պատիժը կապված է Գուլիևի սկանդալային արարքի հետ, որը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում: Ֆուտբոլիստը մեքենա վարելիս խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, որից հետո մեքենայի առջև հայտնված ԱՄՆ-ի քաղաքացու քիթն էր կոտրել: