211652_close_icon
views-count2231 դիտում article-date 23:07 12-04-2019

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Իրաքում ՀՀ դեսպանությունում

Ապրիլի 11-ին Իրաքում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում դեսպանությունը հյուրընկալել էր Բաղդադի հայ համայնքի` տարբեր կրթահամալիրներ հաճախող 11-15 տարեկան շուրջ 30 բարձր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին։ Հոբելյանական միջոցառման ընթացքում իրաքահայ դպրոցականները հանդես եկան տոնական երգուպարով, թումանյանական արտասանությամբ, թատերական ներկայացումներով և պարգևատրվեցին նվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին ուղղված իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, ինչը նպաստում է Մայր Հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։ Տոնական միջոցառման ընթացքում Բաղդադի Հայոց Ազգային երկսեռ վարժարանի սան Մինաս Սերայտարյանին հանձնվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից` 2018թ. Երևանում կայացած նկարչական մրցույթում հաղթողի դիպլոմը։ Միջոցառմանը ներկա էին Բաղդադի Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ինչպես նաև՝ Իրաքի Հայ ազգային կենտրոնական վարչության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր