1505 դիտում
20:22 12-04-2019
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի եւ ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:
Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները, այդ թիվը կմեծանա:
Մասնավորապես, ըստ դեսպանի, համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:
Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
16:31 22-05-2019
Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1849 դիտում
19:08 21-11-2019
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
1243 դիտում
18:02 06-12-2018
Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին