3496 դիտում
18:17 14-04-2019
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում:
Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե:
Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսը՝ 8 մեդալ (3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե):
Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:
Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:
Նմանատիպ նյութեր
1715 դիտում
13:29 14-12-2015
London Chess Classic. Եվ նորից Կառլսենը դարձավ չեմպիոն, Արոնյանը՝ ընդհանուր հաշվարկում գրավեց 3-րդ տեղը
3000 դիտում
15:48 01-09-2021
Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում
4615 դիտում
22:14 10-11-2018
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանը մեդալային հաշվարկում 7-րդն էր
Այս բաժնից
2392 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3055 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2566 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում