1324 դիտում
13:17 15-04-2019
Դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի առողջապահության նախարարի հետ
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին (Dr. Ala'a Al Alwan)։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձել է 2012թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։
Նախարար ալ-Ալուանը մեծ գոհունակությամբ ընդունել է ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելել հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
19:22 26-02-2019
Իրաքում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի ասորի հոգևոր համայնքների առաջնորդներին
1738 դիտում
23:30 05-03-2019
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարարի հետ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»