211652_close_icon
views-count2746 դիտում article-date 18:05 15-04-2019

Տոմաս Տուհելը նորմալ է գնահատել ՊՍԺ-ի ջախջախիչ պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուհելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնությունում «Լիլից» կրած ջախջախիչ պարտությունը՝ 1:5, որի պատճառով փարիզցիները նորից չկարողացան ժամկետից շուտ չեմպիոն դառնալ: «Իհարկե, այսպիսի հանգամանքներում «Լիլին» 1:5 պարտվելը բացարձակապես նորմալ է: Աննորմալը այն է, որ մենք բազմաթիվ հանդիպումներում հաղթեցինք այսքան քիչ քանակությամբ խաղացողներով: Բազմաթիվ խաղացողներ մեր մոտ բացակայում էին, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում: Մենք կորցրեցինք Լասանա Դիարային և Ադիրեն Ռաբյոյին, իսկ Նեյմարը, Կավանին, Դի Մարիան, Մարկինյոսը և Տիագո Սիլվա շաբաթներով չէին խաղացել: Հիմա էլ Տոմա Մենյեն վնասվածք ստացավ: Հաջորդ հանդիպմանը ընդամենը 12-13 խաղացող ենք ունենալու, ու չգիտեմ, թե ինչպես եմ այդ հարցը լուծելու: Այս մասին չեն խոսում, թեպետ մենք շարունակում ենք հաղթել: Մարդիկ մտածում են, որ Խուան Բերնատին հարձակման գիծ տանելը նորմալ է, իսկ հիվանդ ֆուտբոլիստները պետք է խաղան: Ես ակումբի նախագահին կտեղեկացնեմ, որ իրավիճակն այնքան էլ լավը չէ», ասել է Տուհելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր