211652_close_icon
views-count7556 դիտում article-date 20:01 15-04-2019

Թող չգրեր դիմում, ի՞նչ անեմ. ես մնում եմ իմ կարծիքին՝ այդպիսի մարդիկ չպետք է լինեն համակարգում. վարչապետը՝ մաքսային ծառայողի ազատման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/15/Nikol/2973877?fbclid=IwAR244gQxtGNLxSnuDxqISLMmWYcXG687QzWig4-25ET0HiY2UqZLLdvfj48]Tert.am[/url]-ը գրում է. Եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց հետո նա մեկ տարի պաշտոնանկության ենթակա չէր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որում նշվում էր, թե խախտվել է ավտոմաքսատան աշխատակցի իրավունքները: Հիշեցնենք, որ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ սենյակներից մեկում վարչապետը հրահանգել էր, որ այդ սենյակի բոլոր աշխատողները ազատման դիմում գրեն ՀՀ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: «Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,- ասաց վարչապետը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/15/Nikol/2973877?fbclid=IwAR244gQxtGNLxSnuDxqISLMmWYcXG687QzWig4-25ET0HiY2UqZLLdvfj48]այստեղ [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր