211652_close_icon

Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. ՀՀ վարչապետն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին

views-count1533 դիտում article-date 11:00 16-04-2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի դեպքին: «Չափազանց տխուր է տեսնել Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերները: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,-ապրիլի 15-ի գիշերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետը: ՀՀ վարչապետը գրառումը կատարել է ֆրանսերեն: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը:

Նմանատիպ նյութեր