211652_close_icon
views-count1962 դիտում article-date 21:42 17-04-2019

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ժամանակակից հայ գրողների հետ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ապրիլի 16-ին տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ ժամանակակից հայ գրողների հետ: Առաջին հանդիպման հյուրը հայ երիտասարդ գրող Լևոն Նեսն էր (Հովհաննիսյան), ում «Բալզակ. Մի շան պատմություն» գրքի քննարկմանը ներկա էին գրադարանի ընթերցողները և դպրոցահասակ երեխաներ: Արդեն ավելի բարձր տարիքի ընթերցասերների համար Մհեր Իսրայելյանի հեղինակած «Մի շան բախտ…» պատմվածքների ժողովածուի քննարկմանը ներկա էին ուսանողներ, միջին և բարձր տարիքի ակտիվ ընթերցողներ: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում իրականացվող հանդիպում-քննարկումները նպատակ ունեն մանկահասակ և բարձր տարիքի ընթերցողների համար հասանելի դարձնել հանդիպումները ժամանակակից գրողների հետ, ճանաչելի դարձնել վերջիններին ընթերցողի համար, և հարթակ ստեղծել ընթերցող-գրող շփման առարկայական դրսևորման համար: Լևոն Նեսի «Բալզակ. Մի շան պատմություն» գրքի քննարկումն ընթացավ բավական ակտիվ մթնոլորտում: Դպրոցականները, որոնց գրականության արտաժամյա ընթերցանության ծրագրում ընդգկրված է եղել այս ստեղածագործությունը, հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել հեղինակին՝ պատմվածքի՝ իրենց հետաքրքիր դրվագների վերաբերյալ պատասխաններ ստանալով: Նեսն իր հերթին նշեց, թե ուրախալի է դպրոցներում ժամանակակից գրականությանը դասաժամեր տրամադրելու գաղափարը: «Սա շատ լավ տենդենց է: Մեր ուսումնառության տարիներին ես չեմ հիշում նման դեպքեր. կարդում էինք միայն դասականներին: Ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե այս գիրքը շատերի համար լինի առաջինը, ովքեր այն այն կկարդան և պատկերացում կկազմեն գրականության մասին: Դա շատ մեծ պատասխանատվություն է: Ես փորձեցի թե՛ գրական ոճով, թե նկարազարդումներով ավելի երիտասարդ ու բծախնդիր ընթերցողների համար հետաքրքիր լինել», - ասաց երիտասարդ գրողը: Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ…» ժողովածուի քննարկմանը ներկա երիտասարդ ընթերցողներին հետաքրքիր էր, թե որն է ժողովածուի համար նման վերնագրի ընտրությունը և արդյո՞ք այն պետք է դիտարկել ժողովրդական խոսքի դրակա՞ն, թե՞ բացասական նրբերանգով: Սրան ի պատասխան Մհեր Իսրայելյանն ասաց, որ նախաբանում անդրադարձել է վերնագրի ընտրության պատմությանը. ժողովածուն ներառում է 15 պատմվածք, և պետք է ընտրվեր դրանցից մեկի վերնագիրը: Երկարատև մտորումներից հետո որոշվել է, որ ժողովածուն պետք է կրի հենց այս վերնագիրը: «Այն ինքնատիպ է, իր մեջ ամբողջացնում է գրքի բոլոր պատմածքները: Շան բախտ ասվածը իրարամերժ ընկալում ունի հայոց լեզվում: Այն կարող է և՛ լավ և վատ առումով ընկալվել: Այն հետաքրքրություն է պարունակում իր մեջ: Իսկ «Մի շան բախտ…» պատմավածքում զուգահեռներ կան շան և հայ ժողովդրի ճակատագրի մասով», - պատմեց գրողը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր