Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին, ով անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ինքնասպան լինել, փրկվել է Ազգային անվտանգության աշխատակցի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին, երեկոյան, Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի, երբ փորձել է ինքնասպանություն գործել, նրա կյանքը փրկել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացու կյանքը փրկած ԱԱԾ աշխատակիցը Վարազդատ Գասպարյանն է եղել, ով վտանգելով իրեն կարողացել է փրկել այդ քաղաքացու կյանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր[url=https://news.am/arm/news/507036.html?fbclid=IwAR07ZxTW_TvimWd6jS9lVmm1aqUp5rXHbhjH7A_Ez0u8eqEmfRyj2U1Dfmw] NEWS.am[/url]-ը, ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում ինքնասպանության փորձ անող երիտասարդին:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի երեկոյան: Ականատեսներից Արման Հայրապետյան անունով երիտասարդը [url=https://news.am/arm/news/507036.html?fbclid=IwAR07ZxTW_TvimWd6jS9lVmm1aqUp5rXHbhjH7A_Ez0u8eqEmfRyj2U1Dfmw]NEWS.am[/url]–ին տեղեկացրեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ինքնասպանության փորձ կատարողին հետ պահել, եւ նկատել էին, անձը ոչ սթափ վիճակում էր։