211652_close_icon
views-count2710 դիտում article-date 09:21 19-04-2019

Պուտինը դիտավորյալ է ձգձգում իր այցը Երևան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են: «Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ, այս հարցը ժամանակավորապես առկախվել է, քանի որ դեռևս ձգձգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված այցը: Ըստ լուրերի, գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» և տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչև վերջապես Պուտինի այցը կայանա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այցից հետո էլ կորոշակիանա ՀՀ ներմուծվող գազի գնի՝ առաջիկա հինգ տարիների «ճակատագիրը»: Ի դեպ, ռուսաստանյան մեր աղբյուրները պնդում են, որ Պուտինն իր այցը դիտավորյալ է ձգձգում, քանի որ իր համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի հանդեպ գործող իշխանությունների դիրքորոշումն ու կիրառած գործիքակազմը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր