211652_close_icon
views-count1430 դիտում article-date 10:40 19-04-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները սահմանափակելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 86 ձայներով կողմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկհազարապատիկի չափով, իսկ 4 տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Նմանատիպ նյութեր