211652_close_icon
views-count2114 դիտում article-date 11:53 18-04-2019

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է սահմանափակել լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Նախագիծն այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ԱԺ նիստում ներկայացրեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է վերջերս կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ծավալվող ակտիվ գործունեության կապակցությամբ, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդության ծառայություններ, այսպես ասած՝ վարկ ստանալու օգնություն և նշված առաջարկներն ակտիվորեն գովազդվում են սոցցանցերում, ինչպես նաև փողոցում: «Պարզել ենք նաև, որ այդ անձինք որևէ առնչություն չունեն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ ունենալով ընդամենը որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիներն ինքնուրույն կարող են ստանալ՝ առանց որևէ միջնորդի: Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում ու ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են տվյալ վարկերի 25, 30, ընդհուպ 40%-ը՝ արդյունքում քաղաքացիների համար էլ ավելի թանկացնելով առանց այդ էլ թանկ վարկերը: Քաղաքացիներն օգտվում են այս անձանց ծառայություններից՝ կարծելով, թե նրանք որևէ կերպ ազդեցություն ունեն իրենց վարկ տրամադրելու գործընթացի վրա»,- նշեց Թանդիլյանը: Հավելեց, որներկա դրությամբ հարցը որևէ օրենքով չի կարգավորվում և չկա որևիցե պատժամիջոց:

Նմանատիպ նյութեր