1370 դիտում
18:52 19-04-2019
Տավուշի մարզպետարանը պարզաբանում է Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ
Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։
Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվել սպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:
Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել է վարչական վարույթ։
Հրավիրվել է փորձագետ, և ապրիլի 22-25-ն իրականացվելու են ուսումնասիրություններ։ Արդյունքների ամփոփումից հետո Տավուշի մարզպետարանին կտրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ։
[b]ՀՀ Տավուշի մարզպետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
16:52 09-04-2014
«Երևան Ջուր»-ը հայտարարություն է արել խմելու ջրի որակի վերաբերյալ
1667 դիտում
14:50 20-01-2015
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի հայտարարությունը՝ մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ
1284 դիտում
16:34 10-04-2015
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի զեկույցը՝ մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ
Այս բաժնից
619 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
457 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ