Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mitsubishi-ն բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 28-ամյա Ալեն Ղարաջյանը իր կողմից վարած Mitsubishi IO մակնիշի 95 VV 059 համարանիշի ավտոմեքենայով Գյուգարակ-Ստեփանավան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, 25-ամյա Սեդա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի