4040 դիտում
21:19 20-04-2019
Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը. Yerkir.am
ուրքիայի Հաթայ նահանգում գտնվող երկրում մնացած միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում կբացվի Թուրքիայում առաջին հայկական թանգարանը։ Թուրքական Milliyet պարբերականի հետ զրույցում Վաքըֆլըի Հայ Առաքելական եկեղեցու ֆոնդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, որ այս թանգարանը կապացուցի, որ հայերն ու թուրքերը ապրել են միասին և կարող են ապրել միասին, հայտնում է [url=http://www.yerkir.am/news/view/172497.html]Yerkir.am[/url]-ը:
Չափարը նշել է, որ թանգարանը Մշակույթի նախարարության կողմից հատուկ կարգավիճակ է ստացել և հավելել, որ Արևելյան միջերկրածովյան զարգացման գործակալությունը կաջակցի թանգարանի բացմանը։ Թանգարանը կցուցադրի Վաքըֆլըի մշակույթի, լեզվի, պատմության, խոհանոցի, պարերի վերաբերյալ տեղեկություններ։
«Իրականում գյուղական այս թանգարանով պատրաստվում ենք պատմել և հայկականության, և քրիստոնեականության մասին։ Որովհետև համալսարան ավարտած մարդիկ գալիս և հարցնում են թե արդյոք Անատոլիայում եղած հայկականությունը ազգ է, թե կրոն, արդյոք այստեղի հայերը Հայաստանից եկած հայեր են, ինչ եղավ հայերի հետ։ Մենք կարիք ունենք պատմելու»․- նշել է Չափարը։
Նմանատիպ նյութեր
12781 դիտում
23:30 10-08-2017
ԽՍՀՄ վերջին արգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի հայրենի գյուղում քաղաքական գործչի թանգարանը կբացվի
8046 դիտում
14:24 24-06-2018
Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
1666 դիտում
18:27 11-12-2020
Հայրենիքի փրկության շարժումը՝ միակ ելք. Այգեշատ համայնքի հայտարարությունը. yerkir.am
Այս բաժնից
478 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
508 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1114 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN