10510 դիտում
12:29 21-04-2019
Արմեն Աշոտյանը տարիներ առաջ նաեւ կոշկակար է աշխատել, կոշկակարի առաջին աշխատավարձով էլ իր Pyramida ջինսն է գնել. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/04/20/1037518/?fbclid=IwAR1axMk__zSEP7iGXWyTM4SuTgx1D--MuP-YuVuepB7btbuBBC-dVmp_PxA]Aravot.am[/url]-ը գրում է. ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը դպրոցական տարիներին մականուն է ունեցել՝ էլեկտրոնիկ՝ «Էլեկտրոնիկի արկածները» ռուսական հայտնի ֆիլմից վերցված: Նախկին նախարարը պատմում է՝ դեռ դպրոցական տարիներից աշխատել է: «Այն ժամանակ կոշկակարության բում էր Հայաստանում, եւ Էրեբունի-Վարդաշեն արանքում կար կոշիկի մեծ շուկա, ու ամեն իրեն հարգող հայի բակում կար կոշիկի ցեխ:
Մեր բարեկամներից մեկը մեր բակում կոշիկի ցեխ դրեց, ու ես ծնողներիս օգնելու համար որոշեցի դասերից հետո կոշկակարություն սովորել. շատ արագ սովորեցի ու մոտավորապես մեկուկես տարի դպրոցում սովորելուն զուգահեռ, բուհ դիմելու համար պարապելուն զուգահեռ երեկոները հասցնում էի օրվա պլանը կատարել ու ստանալ աշխատավարձ:
Հիշում եմ՝ առաջին աշխատավարձս 450 ռուբլի էր, պապային, մամային ինչ-որ փող տվեցի, բայց նաեւ ինձ համար գնեցի այդ ժամանակ շատ տարածված «պիրամիդա» ջինսե տաբատ. մի քանի ամիս աչքս վրան էր, դասարանում կային մարդիկ, որ ունեին, բայց ես ծնողներիցս փող չէի կարող ուզել, որովհետեւ դժվարությունների մեջ էին»- Aravot.am-ին պատմեց Արմեն Աշոտյանը:
Մեր հարցին՝ լա՞վ կոշկակար եք, նա պատասխանեց. «Այո, լավ որակով եմ աշխատել»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/04/20/1037518/?fbclid=IwAR1axMk__zSEP7iGXWyTM4SuTgx1D--MuP-YuVuepB7btbuBBC-dVmp_PxA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7114 դիտում
16:39 31-01-2014
Անակնկալ` կոշկակարի մոտ. տեսանյութ
3469 դիտում
10:25 17-07-2015
Նիկոյանը համեստ աշխատավարձով անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է անհատական տուն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2923 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ