17188 դիտում
20:52 21-04-2019
Քննադատողներն իրենք են սխալվում...«Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»-ը ոչ թե սուրբ Ծննդյան ողջույն է, այլ հատված է պատարագից. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Asekose.am
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումից հետո, համացանցում ոմանք կարծիք հայտնեցին, թե վարչապետը Ս. Հարության տոնի շնորհավորանքը շփոթել է Ս. Ծննդյան տոնի շնորհավորանքի հետ, հայտնում է [url=http://asekose.am/hy_AM/news/8/278479-qnnadatoxnern-irenq-en-sxalvoumqristos-i-mej-mer-yaytnecau-e-oc-te-sourb-cnndyan-oxjouyn-e--ayl-hatvac-e-pataragic.html?fbclid=IwAR3Eu3AB8iV9qFK2k3L0pE35ZyEuTrjJqn0l8XhfGm7LYjd4hOLGYNzFV84]Asekose.am[/url]-ը:
Հատկանշական է, որ քննադատողներն իրենք են սխալվում, քանի որ սուրբ Ծննդյան արարողության ողջույնը «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» է, իսկ վարչապետը, հիշեցնենք, իր գրառումը սկսել էր հետևյալ տողով՝ Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ....Այն հատված է պատարագից, երգվում է ողջույնից հետո:
Ամբողջական տեքստը ստորև է.
[b]Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան...[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
19:53 24-04-2022
Ճգնաժամի մէջ է մեր ազգը. անորոշ է Արցախի ինքնանկախ գոյութիւնը. Արամ Ա. ՏԵՍԱՆՅՈՒԹ