211652_close_icon
views-count1321 դիտում article-date 20:22 22-04-2019

Էշլի Յանգ. Ինչ որ բան այն չէ, եթե մանչեսթերյան դերբիում կրակոտ չլինենք

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0:4) անդրադարձել է ԱՊԼ-ում մնացած չորս հանդիպումներին: «Մենք պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից: Մեզ մանչեսթերյան դերբիում բարդ հանդիպում է սպասվում: Մենք գիտենք դրա կարևորությունը: Եթե մանչեսթերյան դերբիում չես կարողանում կրակով խաղալ, ուրեմն քո հետ ինչ որ բան այնպես չէ: Վստահ եմ, որ մենք չորեքշաբթի պատրաստ ենք լինելու: Մենք հիասթափված ենք պարտությունից, սակայն պետք է արագորեն սթափվել և կենտրոնանալ: Մեզ չորս հանդիպում է սպասվում, որտեղ կարող ենք հաղթել: Եթե հոկտեմբերին ինձ ասեին, որ մենք նման իրավիճակում կհայտնվենք, ապա ուրախությամբ դա կընդունեինք: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը պետք է ավելի բարձր տեղերի համար պայքարի: Ես վստահ եմ, որ մնացած չորս խաղերում կարող ենք հաղթել, թեպետև բարդ է լինելու: Մենք պարտվեցինք, սակայն երկրպագուները շարունակում էին մեզ աջակցել: Նրանք անհավանական էին, և չորեքշաբթի հանուն նրանց ամեն ինչ անելու ենք», ասել է Յանգը:

Նմանատիպ նյութեր