6900 դիտում
21:20 23-04-2019
Շիրակցի սիրված ու ճանաչված մարզիկները «գրոհել էին» Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի աշխատասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր՝ ապրիլի 23-ին, հյուրընկալել է շիրակցի այն մարզիկներին, որոնք մարզական տարվա անցած ամիսների ընթացքում կարողացել են պատվով ներկայանալ միջազգային հարթակներում ու վերադառնալ մեդալներով:
Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին ու գավաթի խաղարկություններին տարբեր տարիքային հավաքական թիմերի կազմերում անցած ամիսների ընթացքում մրցելույթներ են ունեցել 30 շիրակցի, որոնցից 13-ը ընդհանուր հաշվով նվաճել են 20 մեդալ` 4 ոսկի, 6 արծաթ, 10 բրոնզ: 20 մեդալից 7-ը «փոքր» մեդալներ են համարվում, որոնք առանձին վարժաձեւերում նվաճել են ծանրորդները:
Մարզպետը շնորհավորել է մեդալակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, անձամբ ծանոթացել նրանցից շատերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև մի շարք հարցեր, առանձնացրել խնդիրներն ու խոսել առաջիկա անելիքների մասին: Գլխավորը ենթակառուցվածքների հարցն է: Քաղաքն այսօր չունի մարզական մեծ համալիր:
Մարզպետը հյուրընկալել էր Հակոբ Մկրտչյանին, Սամվել Գասպարյանին, Գոռ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, Խաչատուր Պապիկյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Հովհաննես Մարգարյանին, Արուսյակ Գրիգորյանին, Վահան Շահբազյանին, Գարիկ Կարապետյանին, Գևորգ Ղահրամանյանին, Սուսասննա Ստեփանյանին, Դավիթ Հարությունյանին: Վերջիններս ներկայացնում են վեց մարզաձև` ծանրամարտ, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, հրաձգություն, ձյուդո:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)