211652_close_icon
views-count2092 դիտում article-date 16:25 25-04-2019

Գործադիրը որոշեց պետական գույքի հաշվառման համակարգը փաստաթղթայինից դարձնել էլեկտրոնային

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ պետական գույքի հաշվառումը փաստաթղթային ձևից կդարձվի էլեկտրոնային: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Նախատեսվում է կարգավորել պետական գույքի հաշվառումը էլեկտրոնային ինտեգրացված համակարգի եղանակով իրականացնելու ընթացակարգը, ներկայումս այն փաստաթղթային է: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը, այդ թվում սահմանելով հաշվառման ենթակա գույքի ներկայացվող բնութագրիչները և տեղեկատվության կազմը: Արդիական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կկատարելագործվեն պետական սեփականություն համարվող գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման համակարգը, կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, ինչպես նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր