211652_close_icon
views-count1922 դիտում article-date 17:53 25-04-2019

Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական մրցավազքին միանալու մասին

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնել է The Hill-ը: «Մենք պայքարում ենք մեր ժողովրդի հոգու համար: Եթե մենք Դոնալդ Թրամփին 8 տարի տանք Սպիտակ տանը, նա հիմնավորապես և ընդմիշտ կփոխի մեր ժողովրդի բնույթը: Ես չեմ կարող մի կողմ մնալ ու նայել, թե ինչ է տեղի ունենում»,-ասել Բայդենը և հայտարարել նախընտրական մրցավազքին իր մասնակցության մասին: Սպասվում է, որ ապրիլի 25-ի երեկոյան Բայդենը կանցկացնի նախագահական ընտրարշավի համար միջոցների հանգանակման առաջին միջոցառումը: Այն տեղի կունենա Ֆիլադելֆիա քաղաքում: 76-ամյա Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ է և մտադիր է օգտագործել 2009-2017 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելու շրջանում ձեռք բերած իր փորձը:

Նմանատիպ նյութեր