211652_close_icon
views-count1914 դիտում article-date 12:35 06-12-2016

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ 2020 թ-ին կարող է մասնակցել երկրի նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ 2020 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին կարող է իր թեկնածությունն առաջադրել, հաղորդում է BBC-ն։ Սպիտակ Տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է.« 2020 թվականին առաջադրելու եմ թեկնածությունս... նախագահի պաշտոնի համար»։ Երբ վերջինիս հարցրել են, թե նրա խոսքերը լո՞ւրջ են, Բայդենը պատասխանել է, որ չի բացառում նման բան. «Չեմ խոստանում, որ չեմ առաջադրվի։ Ոչինչ չեմ խոստանում, քանի որ վաղուց գիտեմ՝ երբեմն ճակատագիրը միջամտում է մեր գործերին շատ տարօրինակ ձևով»։ Նշենք, որ Բայդենը ԱՄՆ-ի փոխանախագահի պաշտոնն է զբաղեցնում 2009 թվականից, երբ նախագահական ընտրություններում հաղթեց Բարաք Օբաման։

Նմանատիպ նյութեր