4416 դիտում
23:40 26-04-2019
«Սիրիայում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների մասին լուրերը կեղծ են». արաբագետ
«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նշենք, որ Սիրիայի ալ-Հասաքա նահանգում գործող քրդական Hawar News Agency(ANHA) լրատվամիջոցը ապրիլի 23-ին հաղորդել էր, որ իբր Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից փաստացի վերահսկվող Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում բախումներ են գրանցվել թուրքահպատակ զինյալների և շրջանում բնակվող հայերի միջև:
Արաբագետի կարծիքով՝ տեղեկատվության սկզբնաղբյուր լրատվամիջոցը «Ռոջավայի» կամ այսպես կոչված՝ «Սիրիական Քրդսատանի» կայքերից է, իսկ նման բնույթի տեղեկատվություն այսօրինակ լրատվամիջոցներից վերջին շրջանում բավական հաճախ է ստացվում: Այս հանգամանքը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև Սիրիայի քրդաբնակ շրջաններում ԱՄՆ-ի հովանավորությամբ գործող բազմատարր «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոչված կառույցում ուրվագծվող որոշ խնդիրներով՝ կապված նաև ամերիկյան զորախմբի՝ Սիրիայից դուրս գալու գործընթացի և շրջանի հետագա ճակատագրի հետ:
«Մինչդեռ տարածված տեղեկատվությունը կեղծ է այն պարզ պատճառով, որ դեռևս սիրիական հակամարտության սկզբնական շրջանից ի վեր և հատկապես 2016թ. օգոստոսին Սիրիայի հյուսիսում նախաձեռնված «Եփրատի վահան» ռազմագործողության հետևանքով վերջին հայերը լքել են այդ բնակավայրը:
Ի դեպ, ապատեղեկատվության փաստը հերքվել է նաև Սիրիայում ունեցածս մի քանի հավաստի աղբյուրների կողմից միաժամանակ»,- նշեց Պետրոսյանը հավելեով, որ, այնուամենայնիվ, քրդական նշված լրատվամիջոցների նման գործելաոճի հանգամանքը մտահոգիչ է:
Աղբյուր` [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/04/26/%D5%A7%D5%AC-%D4%B2%D5%A1%D5%A2-%D5%8D%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1/153766]Ermenihaber.am[/url]
Նմանատիպ նյութեր
47944 դիտում
11:36 03-10-2020
Al Arabiya. Ղարաբաղում բախումների ընթացքում սպանվել է առնվազն 28 թուրքամետ սիրիացի զինյալ
17119 դիտում
12:15 02-11-2020
Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին. ermenihaber.am
1202 դիտում
13:21 27-01-2015
Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է. արաբագետ
Այս բաժնից
472 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է