211652_close_icon
views-count17122 դիտում article-date 12:15 02-11-2020

Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին. ermenihaber.am

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։ Այս մասին տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/11/02/%D5%8D%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1-%D5%82%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%AF%D5%A1%D5%B6/197382]ermenihaber.am[/url]-ը։ Նշվում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները քրդական ուժերին են հանձնվել այն պատճառով, քանի որ վախենում են, որ իրենց Լեռնային Ղարաբաղ կուղարկեն և չեն վճարի աշխատավարձերը։ Հաղորդվում է, որ թուրքամետ զինյալները իրենց ծառայությունն իրականացնում էին Ռաս ալ-Այնի Աբու Ռասին գյուղում։ SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ էր հոկտեմբերի 21-ին հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։

Նմանատիպ նյութեր