2442 դիտում
12:11 27-04-2019
Բիովառելիքի ծրագրի նախաձեռնման շարժառիթն ու արդյունքները. Արցախի նախկին վարչապետը ուշագրավ թվեր է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի իշխող քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ԱՀ կառավարության կողմից բիովառելիքի ծրագրի նախաձեռնման շարժառիթին և արդյունքներին:
Այս կապակցությամբ նա մասնավորապես նշել է, որ աշխատանքային մակարդակում քննարկումները սկսվել են 2010թ.-ին։
«Նախաձեռնության նախապատմությունը կրկին պայմանավորված էր այդ տարիներին Հայասատանի Հանրապետություն ներկրվող բնական գազի և նավթամթերքի գների հնարավոր թանկացմամբ: Բացի Մաղավուզի քարածխի հանքի շահագործումից՝ կառավարության օրակարգում ներառել էինք էներգետիկ այլընտրանքային աղբյուրների քննարկման հարցերը: Այդ կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն էի հրավիրել, որին մասնակցում էին գործարար և գիտական շրջանակի ներկայացուցիչներ, ոլորտի պաշտոնյաներ: Նրանց հորդորել էի կարճ ժամանակում առաջարկություններ ներկայացնել գործնական քայլեր ձեռնարկելու համար:
Ներկայացված առաջարկների հիման վրա պետական աջակցությամբ Ստեփանակերտում մասնավոր ներդրողների կողմից կառուցվել է ջեռուցման կաթսանների և վառարանների արտադրության ժամանակակից գործարան, ինչպես նաև հանրապետության շրջաններում հիմնադրվել են բրիկետի արտադրության կազմակերպություններ: 2011 թ.-ին ծրագրի հաջող մեկնարկից հետո իմ պնդմամբ այն նախ ներդրվել է Պաշտպանության բանակում և առաջին փուլով սկսել են առաջնագծի, ապա նաև զորամասերի՝ դիզելային վառելիքով և էլեկտրական տաքացուցիչներով աշխատող ջեռուցման համակարգերի՝ հայրենական արտադրության այս նոր համակարգով փոխարինումը, որը միաժամանակ կարող է աշխատել և՛ բրիկետով, և՛ սովորական փայտով, և՛ քարածուխուվ:
Արդյունքում տեղադրման օրվանից առայսօր կամ վերջին վեց տարիների ընթացքում միայն Պաշտպանության բանակը խնայել է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար։
Բացի ջեռուցումից՝ այն հնարավորություն է տվել նաև, որպեսզի առաջնագիծն ապահովվի տաք ջրով, իսկ ջերմակարգավորիչ ֆունկցիայի շնորհիվ դիրքապահ զինվորների շրջանում կտրուկ նվազել է սուր-շնչառական վարակով հիվանդությունների ցուցանիշը: Քանի որ մինչ այդ դիրքերում գետնատնակները (блиндаж) տաքացվում էին դիզելային վառելիքով, որը նորմայից ավելի բարձր ջերմաստիճան էր ապահովում, և դրսում «հովանալու» զինվորների ցանկությունը հաճախ մրսածության պատճառ էր դառնում: Եթե չասենք, թե ինչպիսի թունավոր արտանետումներ են գոյանում դիզվառելիքի այրումից …
Խնայողությունն էր պատճառը, որ ծրագրում ներառվել է հանրապետության դպրոցական, բնակելի, համայնքային բոլոր նորակառույց, ինչպես նաև դեռևս չգազաֆիկացված համայնքների հանրային նշանակության շենքերի մի մասը:
Իհարկե, քանի որ հետագայում բնական գազի սակագնի թանկացում տեղի չունեցավ, տնտեսվարողների կողմից բրիկետի արտադրությունը մեծ հետաքրքրություն այլևս չառաջացրեց՝ չնայած իրացման պահանջարկը մի քանի անգամ ավելին է, քան առկա արտադրանքը։ Փոխարենը խնդիրը միառժամանակ լուծվում է սովորական վառելափայտով, իսկ որոշ հիմնարկներում՝ տեղական քարածուխով:
Փայտանյութի մատակարարման գործով ներկայումս զբաղվում են մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ: Սեզոնային շրջանից կախված՝ ծրագիրն իր օժանդակ ծառայություններով ապահովում է 200-300 աշխատատեղ, իսկ պետական բյուջե կատարվող հարկային վճարները տարեկան կազմում են տասնյակ միլիոն դրամներ:
Ի դեպ, ողջունելի է, որ բրիկետի արտադրության հանդեպ ներկայումս մեծ հետաքրքրություն կա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Պատրաստակամ ենք Արցախում ձեռք բերած դրական փորձը կիրառել հայրենիքի այլ հատվածներում այդ ուղղությամբ ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ»,- գրել է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում բաց և հրապարակային տեսքով կանդրադառնա անցած ավելի քան մեկ տասնամյակում Արցախի կառավարության կողմից իրականացված զարգացման այլ ծրագրերի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38352 դիտում
17:25 04-06-2018
Ինչքան գումար են նվիրել հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը թվեր է հրապարակել
2816 դիտում
12:07 08-12-2019
200 հազարից մինչև 3 մլն դրամ. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից
Այս բաժնից
538 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
568 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1180 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN