211652_close_icon
views-count1805 դիտում article-date 17:42 29-04-2019

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են Արցախում մի շարք ներդրումային ծրագրերի առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Նմանատիպ նյութեր