1109 դիտում
10:25 30-04-2019
Ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու հայտարարում «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես», հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով: Առավել ևս երբ հավելում է. «Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների»:
Եվ նույն հարցազրույցում վերստին հայտարարում է.
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ»։
Ու միանգամից հարցեր են առաջանում՝ եթե ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել կամ փոխվել է միայն դրական ուղղությամբ, Հայաստանը շարունակու՞մ է մնալ ՌԴ ֆորպոստ և ընդունու՞մ է իր ֆորպոստ լինելը, այսինքն՝ ռուսական շահերի պաշտպանության գերակայությունը սեփականից: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ներկա Հայաստանին, կա՞ վստահության ու փոխըմբռնումի ռազմավարական համագործակցության մակարդակ: Իրո՞ք հարաբերություններն իրավահավասար են։ Ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանում «ներքին քաղաքական օրակարգը», որ չի համընկնում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի ու ԵՄ-ի ներքին քաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերի հետ։ Որքանո՞վ է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանված, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում ու հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների կարևորության տասնյակ հավաստիացումներ է տվել, բայց հազվադեպ է անդրադառնում ՀՀ-ԵՄ կամ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Անդրադառնալիս էլ ավելի շատ պահանջներ է ներկայացնում, քան համագործակցության ծրագրեր ու պատրաստակամություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
14:51 01-04-2019
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանը ներկայում լուծում է արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»