211652_close_icon
views-count34866 դիտում article-date 19:06 30-04-2019

Մայիսի 1-ին տեղի կունենա Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը

[b]Երևանի Կենդանաբանական այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացումը կկայանա մայիսի 1-ին. ժամը 11։00[/b]-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն Երևանի քաղաքապետարանը և այգու կողմից կազմակերպվելիք համերգային միջոցառումները, երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները, իսկ մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14։30-ը: «Կլինի նաև արդեն ավանդական դարձած վիկտորինան, որի վերջնական հաղթողին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կնվիրի հեծանիվ: Կենդանաբանական այգու հանրային հատվածում իրականացվող միջոցառումները կլինեն անվճար: Տեղեկացնում ենք, որ մայիսի 1-ին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Ավտոբուսը ամբողջ տարեշրջանի ընթացքում իր փոքր ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի անվճար կբերի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս՝ աշխատանքային օրերին այն չի գործի: Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Կենդանաբանական այգու այցելուներին կսպասարկի ևս մեկ տոմսարկղ, որը տեղակայված է կրկին մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթին: Այն քաղաքացիներին կսպասարկի երեքշաբթի օրվանից մինչև կիրակի՝ ժամը 11։00-ից մինչև 18:00: Երկուշաբթի օրը տվյալ տոմսարկղը չի գործի: Ի դեպ, կենդանաբանական այգում՝ տոմսարկղերին հարակից տարածքում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը: Հիշեցնենք, որ ամառային սեզոնին Կենդանաբանական այգու ներսի տոմսարկղերը բաց են առավոտյան 9:00-ից մինչև 21:00 (բացի երկուշաբթիից, երբ տոմսարկղերը բացվում են 11:00), իսկ այցելուներն այգում կարող են շրջել մինչև 22:00: Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են նաև բոլորովին նոր նախագծեր և միջոցառումներ. Ավարտին են հասցվել Այգու պավիան համադրիլների և գիշատիչ թռչունների նոր ազատավանդակների կառուցման հայեցակարգերը. նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար՝ ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ՝ ազատ ճախրի հնարավորությամբ, էքսպոզիցիոն թութակների և փասիանների համար՝ առավել ընդարձակ, կանաչապատ տարածքներ՝ առավել հարմարեցված կենդանիների կենսակերպին, ինչպես նաև նախատեսվում է հիմնանորոգել և կենդանիներով վերաբնակեցնել թռչունների վանդակին կից գտնվող աշտարակը: Այգում արդեն գործում է ուսանողների և ավագ դպրոցի սաների համար նախատեսված էկոլոգիական ակումբ, ուր դասավանդվում են ՀՀ բնաշխարհի և կենսաբազամազանության վերաբերյալ առարկաներ. դասերը ուղեկցվելու են դաշտային վարժանքներով՝ թռչունների ինդենտիֆիկացման, նրանց քանակի հաշվարկման, բնադրման սովորությունների և այլ կարևոր առանձնահատկությունների մասին: Դասընթացներն անվճար են և բաց կենդանաբանությամբ հետաքրքվող բոլոր դպրոցահասակների համար: Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ՝ նվիրատվության հիմունքներում ՀՀ ներկրելու վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ, ալպակա տեսակի ուղտայծեր, էկզոտարիումի համար՝ էկզոտիկ գալագոներ, իժեր, մարմոզետ կապիկներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանի կենդանաբանական այգում: Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: 2019 թվականին նախատեսվում է նաև Եվրոպական ասոցիացիայի (ԵԱԶԱ) ստուգայցը Երևան՝ որոշելու համար ասոցիացիային լիիրավ անդամակցություն ստանալու հնարավորությունը, որից հետո Կենդանաբանական այգին հայտ կներկայացնի բազում կենդանիների, այդ թվում՝ ընձուղտների, զեբրերի և այծքաղերի ընտանիքներ նվիրատվության հիմունքով Այգի ներմուծելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր