3182 դիտում
10:38 01-05-2019
ՀՀԿ-ն այժմ կիրառում է իշխանություններին «մաշեցնելու» մարտավարություն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, հայտնվելով արտախորհրդարանական կարգավիճակում, կես տարվա ընթացքում փորձում է մաքսիմալ վերադասավորվել: Այստեղ չեն էլ թաքցնում, որ կուսակցությունը վերակառուցման փուլում է, մասնավորաբար ակտիվացրել են աշխատանքները մարզային կառույցներում, ինչպես նաև ինտենսիվ համագործակցություն է պահպանվում ու զարգացվում արտասահմանյան գործընկերների ձևաչափում:
«Փաստ» թերթի տվյալներով, ներկայումս առաջնային խնդիրը այս ընթացքում ունեցած կադրային կորուստներից առավելապես անցնցում դուրս գալն ու ընդհանուր քաղաքականությունը պահելն է:
Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի՝ հրապարակային դաշտ վերադարձի խոսակցություններն այս փուլում ավելի շատ մարտավարական հնարք էին և իրականությանը չէին համապատասխանում. սա արվել էր հանրության ռեակցիաները ստուգելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հանրային խոսքի հանդեպ սպասումներ ձևավորելու համար:
Այդ «զենքը», ըստ թերթի ՀՀԿ-ական աղբյուրի, կկիրառվի ավելի ուշ՝ պատեհ առիթով. մինչ այդ ընթանում է իշխանություններին «մաշեցնելու» մարտավարությունը: Ըստ ՀՀԿ-ականների, խնդիրը հեշտանում է նրանով, որ նախ՝ նրանք այս դաշտում մենակ չեն, ու արդյունքում արտախորհրդարանական ուժերին հաջողվում է որոշակի քաղաքական օրակարգ ձևավորել, և վերջապես, ինչպես նշեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը, իշխանություններն իրենք են իրենց ամենօրյա քայլերով նպաստում դրան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1744 դիտում
13:30 25-05-2021
«Ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչեւ քոքը». Քոչարյանը՝ Փաշինյանի բարձր վարկանիշի մասին. News.am
2379 դիտում
09:47 28-04-2022
Փոփոխություններ խոստացողներն այժմ բռնություն են կիրառում․ «Ժողովուրդ»
762 դիտում
17:30 22-05-2015
Դոնալդ Տուսկը մեղադրել է Մոսկվային` իր հարևանների նկատմամբ «ագրեսիվ և ահաբեկող մարտավարություն» կիրառելու մեջ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»