1375 դիտում
11:58 01-05-2019
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է Երևանի և Լոռու մարզի որոշ շրջաններում գազամատակարարման դադարեցման մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 2-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1-ին շենքի 1-ից մինչև 6-րդ մուտքերի, իսկ ժամը 05.00-ից մինչև մայիսի 3-ի ժամը 16.00-ն Լոռու մարզի Ախթալա քաղաքի, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում համայնքների, Տավուշի մարզի «Նյու-Գազ», «Նյու-Քեմփինգ» ՍՊԸ-ներին, «Հովիկ Այվազյան Վաղինակի» ԱՁ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների և «Պլատին» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրի գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Միաժամանակ նա հիշեցնում է, որ գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
3013 դիտում
20:20 04-04-2022
Առաջիկա ժամերին Արցախում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել. հայտարարություն
1731 դիտում
23:18 05-04-2022
Առաջիկա ժամերին Արցախի տարբեր բնակավայրերում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել
Այս բաժնից
979 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է
883 դիտում
14:20 20-10-2024
Ծաղկաձորում 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համար