211652_close_icon
views-count1350 դիտում article-date 21:30 01-05-2019

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ տեղի կունենա «Մեղեդի Նոտր-Դամին» խորագրով ֆրանսիական երաժշտության երեկո

Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 20:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի կունենա «Մեղեդի Նոտր-Դամին» խորագրով ֆրանսիական երաժշտության երեկոն: Այն իրականացվում է թատրոնի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները: Ծրագրի գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Ջավադյան, նախագծի հեղինակ և կազմակերպիչ, ֆրանսերեն լեզվի մասնագետ՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:

Նմանատիպ նյութեր