211652_close_icon
views-count29849 դիտում article-date 23:54 01-05-2019

Դուխը հենց այն է, որ քեզ տիրապետում ես, նույնիսկ երբ դիմացինդ անտակտ կատակ է անում․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինը անտակտ կատակ է անում՝ փորձելով ավելի լավը թվալ: Ֆեյբույքան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Դմիտրի Մեդվեդեւի հեգնանքն ու Նիկոլ Փաշինյանի լռությունը։ Ալեն Սիմոնյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինը անտակտ կատակ է անում՝ փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար, ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ: Դուխը այն է, երբ դու քո վիպենդրյոժը կամ լավ տղա երևալը առավել չես դնում, քան քո երկիրը կամ քեզ: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի ինքնավստահ ես քո ուժի և ինքդ քեզ վրա: Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է»: Հիշեցնենք՝ Երեւանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հեգնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ դրվագը՝ տեսանյությում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր