211652_close_icon
views-count6998 դիտում article-date 09:40 03-05-2019

Դժգոհության տեղիք․ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետի պահվածքն «անտակտ» էր որակել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը նման պաշտոն զբաղեցնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ընդամենը փորձ էր այս ճգնաժամը ինչ-որ կերպ հաղթահարելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր