211652_close_icon
views-count1688 դիտում article-date 10:15 02-05-2019

Մինչհեղափոխական Հայաստանում նման իրավիճակն արտառոց չէր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր: Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: Իհարկե, Ուկրաինայի դեսպանատան միջամտության հետևանքով խնդիրն, ի վերջո, լուծվել է, ու փորձագետը մուտք է գործել մեր երկիր, սակայն տհաճ տպավորությունն ու նստվածքը մնացել են՝ արտացոլվելով Նայյեմի ֆեյսբուքյան գրառման մեջ: Նախկինում էլ են եղել Ռուսաստանի համար ոչ ցանկալի օտարերկրացիների մուտքն արգելելու դեպքեր. օրինակ՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ լեհ լրագրողներին թույլ չի տրվել մտնել Հայաստան: Սակայն մինչհեղափոխական Հայաստանում նման իրավիճակն արտառոց չէր. մեր երկրում հաստատված էր ռուսական վասալության ռեժիմ, ու ի վերջո՝ նվազագույնի էր հասցված Հայաստանի սուբյեկտությունը: Հեղափոխական Հայաստանը նույնիսկ չի կարողացել ազատվել Ռուսաստանի համար «անցանկալի քաղաքացիների» տխրահռչակ ցուցակը որպես «հալած յուղ» ընդունելու արատավոր պրակտիկայից: Այս վիճակն ամոթալի, նվաստացուցիչ է, ու այս պարագայում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնիսկ կարող է մոռանալ ներդրումների ու տուրիզմի զարգացման մասին, որովհետև քաղաքակիրթ աշխարհն ամբողջացնող ժողովրդավարական երկրների շատ գործարարներ ու քաղաքացիներ «անցանկալի անձի» կարգավիճակ ունեն Ռուսաստանի համար՝ դե յուրե կամ դե ֆակտո: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը շատ է սիրում Ռուսաստանին: Ռուսական ֆորպոստի կարգավիճակ ունեցող երկիրը չի կարող լուրջ ընկալվել միջազգային հանրության կողմից, այդպիսի երկիր չեն կարող գալ զարգացում ապահովող վարկեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր