1354 դիտում
14:53 25-12-2023
Աննախադեպ դատավճիռ է, Հայաստանում դեռևս ոչ մեկին նման պատիժ չէր տրվել․ Ավետիք Չալաբյան. News.am
Իմ նկատմամբ կայացված դատավճիռը զուտ քաղաքական բնույթ ունի. այս քրեական գործի նպատակը ի սկզբանե եղել է վարկաբեկել ինձ եւ սահմանափակել իմ քաղաքական գործունեությունը, եւ օրենքն ու իրավունքը զոհաբերվել են այդ նպատակին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Այդ դատական գործը դարձել է ռեկորդակիր օրենքի եւ իրավունքի խախտումների մասով: Այն հարուցվել է օրենքի խախտումով, փաստացի մի մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով: Այդ հիմքով ընդհանրապես քրական գործ չպետք է հարուցվեր:
Այդ գործը հարուցվել է մի հոդվածով, որը պետք է վերացվեր 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքով: Սակայն այդ վերացումից տառացիորեն մի քանի օր առաջ ՔՊ իշխող մեծամասնությունը ԱԺ-ում արագացված եղած քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին ապօրինի կարկատան է կատարել, մի նախադասություն է ավելացրել, որով այս արարքը նորից քրեականացվել է: Ընդ որում նախատեսվել է ավելի խիստ պատիժ: Զարգացած որեւէ երկրում այսպիսի արարքը ընդհանրապես քրեականացված չէ»,-ասաց Չալաբյանը:
Նա հայտարարեց, որ դատական այս ողջ գործընթացը չի կարողացել կատարել իր առջեւ դրված խնդիրը՝ ապացուցել իր մեղքը. «Իմ մեղքը դատարանում իրականում ապացուցված չի և որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները որևէ առնչություն ունեն որևէ հանրահավաքի հետ և այդ հարաբերությունները, որ առաջացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ, ընդհանրապես որևէ հանրահավքի հետ են կապված»,-ասաց նա։
Ավետիք Չալաբյանը նշեց, որ դատարանն ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում. «Մեղադրական վճիռը մեկուկես տարի առաջ էին ներկայացրել:
Այս իշխանությունները չարաչար սխալվում են, եթե մտածում են, որ որեւէ դատավճռով կարելի է սահմանափակել մարդու հիմնարար իրավունքը: Մեր պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում: Մենք այս դատավճիռը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում: Մենք վճռական ենք անցնելու բոլոր դատական ատյաններով, դիմելու նաեւ ՍԴ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ՄԻԵԴ,-ասաց նա։
«Ոչինչ չի կարող ազդել մեր վճռականության վրա»,-ասաց Չալաբյանը:
«Այդ դատավճիռը Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունի: Այսպիսի դատավճիռ, այսպիսի պատիժ դեռ ոչ մեկին չի տրվել: Երեւի մեր խաչն է, որ պետք է այսպիսի դատավճիռ կրենք: Մենք ամեն ինչ կանենք, որ այս դատավճիռն ուժի մեջ չմտնի»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման, որից հաշվանցվել է կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս, ըստ որի՝ նրան արգելվել է կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։
Դատարանն արգելել է նաեւ Չալաբյանին՝ մասնակցել հավաքներին եւ այլ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության վայրը փոփոխել։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք էր առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Նմանատիպ նյութեր
1291 դիտում
22:04 23-12-2023
«ՀայաՔվեն» իրենց համար դարձել է անլուծելի խնդիր. Ավետիք Չալաբյան․ Բաստիոն․ oragir.news
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով