211652_close_icon
views-count2195 դիտում article-date 14:58 02-05-2019

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ նիստերը տարեկան երկու անգամ մարզերում անցկացնելու առաջարկությանը

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված նախագծին: Պատգամավորն առաջարկում է ԱԺ նիստերը տարեկան 2 անգամ անցկացնել մարզերից մեկում: «Գտնում ենք, որ այստեղ կա խնդիր, քանի որ այդ ողջ գործընթացն ապահովելը շատ մեծ ծախսերի ու բարդությունների հետ է կապված», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ավելացնելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ԱԺ-ն կարող է այդ նիստերն անցկացնել մարզերում, բայց օրենքով ամրագրել այդ դրույթը, անհամաչափ է ու կարող է սպառնալիք հանդիսանալ ԱԺ պատգամավորների անվտանգությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ հանձնաժողովներն անընդհատ կարող են անել արտագնա նիստեր, բայց ամբողջ ԱԺ-ն անի արտագնա նիստ, մեծ ծախսեր ու երկար ժամանակ է պահանջում: «Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչ կարծիքի են մեր վրաց գործընկերները Ազգային ժողովը Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելու մասին, ինչքան ես պատգամավոր եղած ժամանակ շփվել եմ գործընկերների հետ, նրանք ասում են, որ որոշումն այդքան էլ չի արդարացրել իրեն ու բարդություններ է առաջացել»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր