22204 դիտում
21:26 03-05-2019
Դավիթաշենցիներն ասում էին. «Մենք էլ ունեցանք սիրված ու ճանաչված դերասանի անվան թմբիկավոր հետիոտնային անցում». քաղաքապետարանը խոսքից գործի անցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 3-ին, իրենց խոստմանը հավատարիմ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ Դավիթաշեն վարչական տարածքի Եղվարդի խճուղու 4-րդ թաղամասի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային շենքերի հարևանությամբ, ելնելով բնակիչների անվտանգությունից, ստեղծվեց թմբիկով հետիոտնային անցում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խնդրով պատկան մարմիններին էր դիմել սիրված ու ճանաչված դերասան Գարիկ Պապոյանն, ու երեկ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ տեղում խնդիրն ուսումնասիրելու և հրատապ լուծելու նպատակով ժամանել էին ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը, քաղաքապետարանի պաշտոնյաներն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու ի զարմանս մեզ՝ երեկ տեղում խնդիրն ուսումնասիրեցին ու այսօր, ինչպես հայտնի խորհրդային սիրված՝ «Թեմուրը և իր ջոկատը» ֆիլմում, ջոկատայինները «գրոհեցին» խճուղին, և կարճ ժամանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները թմբիկները սարքեցին։
Հիմա արդեն, ինչպես ֆուտբոլային դիվանագիտությունում է ընդունված՝ գնդակը ճանապարհային ոստիկանության դաշտում է, ու նրանք պետք է նշված հատվածում տեղադրեն նշաններ, կատարեն գծանշումներ ինչը տեսանելի կլինի վարորդների համար, որ նշված հատվածում սահմանված արագությունը տալիս է ժամում 40 կմ։
Բնակիչները, տեսնելով այսօրվա աշխատանքները, իրենց շնորհակալությունն էին հայտնում սիրված դերասանին, ՀՀ ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին, ովքեր 1 օրվա ընթացքում խնդիրը լուծեցին ու կատակով ասում էին. «Այսուհետ Դավիթաշենը կունենա Գարիկի անվան թմբիկավոր հետիոտնային անցում», ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն ու այս հատվածում կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթերը»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/02/1123815/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի և Երևանի քաղաքապետարանի կոմունալ շինարարական վարչության պետի գլխավորությամբ տեղում ուսումնասիրվել էին Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու 4-րդ թաղամասի հարևանությամբ երկար տարիներ իրենից վտանգ ներկայացնող ճանապարհահատվածը:
Այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական: Ամեն անգամ խնդիրը բարձրացվել է պատկան մարմինների մոտ ու ամեն անգամ խոտացել են, որ հարցը կլուծվի, սակայն ինչպես միշտ 1-2 օր անցնելուց հետո մոռացության է մատնվում խնդիրը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ելնելով քաղաքացիների անվտանգությունից, խնդիրը բարձրաձայնել էր նաև սիրված ու ճանաչված դերասան Գարիկ Պապոյանը, ով երեկ նշված վայր էր «բերման ենթարկել» պատասխանատուներին ու տեղում քննարկելով պռոբլեմները՝ որոշվել էր նշված վայրում հասարակական տրանսպորտային միջոցների կանգառի կետեր տեղադրելու համար նշված վայրերում տեղադրել բարձրացված թմբիկով հետիոտնային անցման տեղեր:
Քննարկմանը մասնակցել էր նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3134 դիտում
16:06 03-02-2020
2020թ. Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
995 դիտում
23:03 17-05-2020
Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1888 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)