17832 դիտում
09:31 04-05-2019
Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. վերջինս դժգոհել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Ա. Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը:
Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները: Իսկ Արմեն Սարգսյանն էլ հակադարձել է, թե ինչ անի, եթե չստորագրի, ինչու խանգարի, որևէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որևէ իրավական հետեւանքի «պարտադրել»:
Արմեն Սարգսյանը նաև ակնարկել է հենց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4365 դիտում
11:09 20-01-2017
Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից. «Ժամանակ»
1410 դիտում
10:47 29-09-2016
Առայժմ ոչ ոք չի դժգոհել իմ աշխատանքից. Արմավիրի մարզպետ. «Ժողովուրդ»
2697 դիտում
10:13 30-04-2019
Կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս քննարկեի. Գևորգ Պետրոսյանը դժգոհել է չեխերի մոտ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1396 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»