2003 դիտում
12:49 06-05-2019
ԿԳ նախարարի մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել
ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին ՄԼ. արգարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը:
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության, փոխադարձ ըմբռնման համար: Անկախ աշխատանքային և մասնագիտական դժվարություններից՝ մեզ հաջողվել է պահպանել մարդկային ջերմ հարաբերություններ:
Շնորհակալություն ՀՀ կրթության և գիտության նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք պատվով են տանում պետական ծառայողի բարձր կոչումը և, լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, երբեմն օրվա ընթացիկ աշխատանքների բեռի տակ չեն հասցնում իրենց ստեղծարար միտքը գործնականի վերածել:
Իմ խոնարհումը ուսուցիչներին, կրթօջախների տնօրեններին, դասախոսներին, կրթության ոլորտի նվիրյալներին, որոնք, անկախ բարեփոխումների վեկտորից, մշտապես ծառայում են երիտասարդ սերնդի դաստիարակության պատասխանատու ու պատվավոր գործին»,- գրել է Մարգարյանը:
Լուսինե Մարգարյանը ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում նշանակվել է 2016թ. մարտի 1-ին:
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
17:31 13-03-2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել
4664 դիտում
12:10 08-10-2018
Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
3058 դիտում
16:58 16-11-2020
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում է գրել
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին