891 դիտում
11:00 07-05-2019
Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրինագիծը չընդգրկվեց ԱԺ 2-րդ նստաշրջանի օրակարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը 38 կողմ և 65 դեմ ձայների հարաբերակցությամբ չի ընդգրկվել 7-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանի օրակարգում։
Նախագծով առաջարկվում էր լրացումներ կատարել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում:
«Երկար տարիների ընթացքում մենք միշտ քննարկել ենք, մասնավորապես թափառող շների խնդիրը, ինչն, անշուշտ, առկա է, և դա խնդիր է, որն ունի կարգավորման անհրաժեշտություն: Երկար տարիների ընթացքում տրամադրվել են մեծ գումարներ, բայց փոխարենը տեղի ունենա ստերջացում, տեղահանում, ժամանակակից, հումանիստական մոտեցումներ, դրանք ուղղակի գնդակահարվել են: Վերջին շրջանում մենք ականատես եղանք մարդկության համար մի անտանելի իրավիճակի, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին հասարակական վայրում նստած արյունահոսում էր, և անչափահասներն ու մեծահասակները նկարահանում ու տարածում էին համացանցում: Ահա այս հետևանքով անհրաժեշտություն եղավ այդ փոփոխությունը բերելը, որպեսզի արգելվի դաժան մեթոդների շարքում նաև զենքի մեթոդով ոչնչացման հնարավորությունը: Ես գտնում է, որ մենք որպես զարգացած հասարակություն, պետք է մայր օրենքում ունենանք այդ կարևորագույն դրույթը»,- ասաց Ուրիխանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2941 դիտում
14:35 25-04-2019
Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենքի նախագիծը
4007 դիտում
18:18 02-10-2021
Տիգրան Արզաքանցյանը անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից