211652_close_icon
views-count1828 դիտում article-date 14:32 07-05-2019

Վենսան Կոմպանին՝ «Լեսթերին» խփած գոլի մասին. Հոգիս հանեցին, թե մի հարվածիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին պատմել է ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Լեսթերի» հետ խաղում (1:0) իր հաղթական գոլի մասին: «Նման գոլեր ես խփել եմ մարզումների ժամանակ: Ես 15 տարի խաղում թոփ-մակարդակով, ու կիսապաշտպանները միշտ հոգիս հանում էին՝ ասելով. «Չհարվածես, փոխանցում կատարիր դեպի եզր: Ու ամեն անգամ, երբ նրանք շեղ էին հարվածում, ես ասում էի. «Խոստանում եմ, մի օր հեռվից կհարվածեմ ու կխփեմ, ու դուք անսահման ուրախ կլինեք: «Բոլորն ասում էին. «չհարվածես», բայց ես այդքան հեռու իմ կարիերայում գնացել եմ ոչ նրա համար, որ ինձ խորհուրդ տան, թե երբ հարվածեմ, երբ՝ ոչ: Խնդիրը գոլերի քանակը չէ, այլ՝ թե երբ ես խփում: Այսօր դա շատ անհրաժեշտ էր: Շմեյխելը հրաշալի էր խաղում, նման օրով միայն ես կարող էի նրա դարպասը խոցել», ասել է Կոմպանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր