211652_close_icon

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. ՊԵԿ

views-count1700 դիտում article-date 18:36 07-05-2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին՝ ժամը 11:00-13:30 սահմաններում, աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր աշխատել են որոշակի տեխնիկական խափանումներով: Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է: Աշխատանքներ են տարվում ՊԵԿ համակարգերի և այլ գերատեսչությունների միջև կապի վերականգման ուղղությամբ: Պետական եկամուտների կոմիտեն ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար:

Նմանատիպ նյութեր