211652_close_icon
views-count1712 դիտում article-date 14:59 12-04-2022

Էլեկտրոնային համակարգի ծանրաբեռնվածության պատճառով առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ. ՊԵԿ

Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: Տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Մասնավորապես՝ 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով:

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր